Օգտվել հավելվածից Շարունակել բրաուզերում

Բոլոր ուղղությունների թարմացումներն այստեղ։ 

060 616 616
Ինչպես կատարել գնում

Միջազգային օնլայն խանութների 95%-ը չի իրականացնում առաքում ՀՀ։ Հազվադեպ, նույնիսկ եթե իրականացվում է առաքում, առաքման արժեքը շատ թանկ է, իսկ ժամկետը՝ շատ երկար։ Գլոբբինգը՝ միջազգային օնլայն գնումների հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտվել օնլայն գնումների բոլոր առավելություններից և կատարել գնումներ 8 երկրներից՝ ԱՄՆ, Անգլիա, Գերմանիա, Չինաստան, Դուբայ, Իտալիա, Հունաստան և ՌԴ։

  • Գրանցվեք և ստացեք Ձեր առաքման հասցեն

    Մեր կայքում գրանցվելուց հետո Ձեր Էլ․ հասցեին կուղարկվի հաստատման նամակ։ Հաստատելուց հետո լրացրեք Ձեր տվյալները։ Լրացնելուց հետո Դուք անվճար կստանաք Ձեր անհատական հասցեներն ԱՄՆ-ում, Անգլիայում, Չինաստանում, Գերմանիայում, ՌԴ-ում, Դուբայում և Իտալիայում: 

  • Գնեք օնլայն և օգտագործեք
    Ձեր առաքման հասցեն

    Գնումներ կատարելիս, մուտքագրեք Ձեր Գլոբբինգ առաքման հասցեն որպես առաքման հասցե: Մենք կստանանք Ձեր գնումը մեր պահեստում և կուղարկենք այն Ձեզ:

  • Ստացեք Ձեր ծանրոցը
    ≈ 5-10 աշխատանքային օրում

    Գնում կատարելուց հետո մուտքագրեք օնլայն խանութի տրամադրած բեռնակրման համարը և ապրանքի գինը Գլոբբինգի Ձեր էջում (տես ինչպես)։ 
    Ստացեք Ձեր ծանրոցները ՀՀ-ում արագ և ապահով Գլոբբինգի հետ։ 

0 ֏

Իրականացվում է 100գր ճշտությամբ կլորացում դեպի վեր։ Օրինակ՝ եթե ծանրոցը կշռում է 1380 գրամ, հաշվարկվում է 1400 գրամ։

info icon

Կարևոր է իմանալ ԱՄՆ

Էքսպրես առաքման դեպքում հաշվարկը կատարվում է փաստացի քաշով՝ բացառությամբ գերծավալային ծանրոցների։
Ծովային (Ստանդարտ)  առաքման դեպքում վճարման է ենթակա իրական և ծավալային քաշերից առավելագույնը։
Կարևոր է լրացնել Address 2-ը, քանի որ այն Ձեր տարբերակող կոդն է։ 
Address 2-ում նշված ինֆորմացիան կոնֆիդենցիալ է։
Էքսպրես եղանակով առաքում պատվիրելիս խնդրում ենք հետևել, որպեսզի ծանրոցի մի կողմի չափսը չգերազանցի 3 մ-ը։
Ստացեք Ձեր պատվերը մեր արտասահմանյան պահեստում գրանցվելուց հետո ≈ 3-9 աշխ․օրում`
օդային, ≈3,5 ամսում ծովային առաքման դեպքում։
Ուշադրություն․ բոլոր այն խանութներում, որտեղ գրանցվելիս անհրաժեշտ է հեռախոսահամար նույնականացման կոդ ստանալու համար, նախատեսված չէ օգտագործել պահեստների հեռախոսահամարը։
Բեռնափոխադրման հայտարարված ժամկետները պայմանական են։ Մանրամասներ:

info icon

Կարևոր է իմանալ Մեծ Բրիտանիա

Ըստ օդային առաքումների միջազգային ընթացակարգերի՝ Մեծ Բրիտանիայից օծանելիքի առաքումը համարվում է արգելված։

Տրանզիտային և ՀՀ մաքսային մարմիններում զննություններով պայմանավորված՝ ակնկալվող օրերի քանակը կարող է տատանվել մինչև 5 աշխ․ օր։

Կարևոր է լրացնել Address 2-ը, քանի որ այն Ձեզ տարբերակող անհատական կոդն է։
Address 2-ում նշված ինֆորմացիան կոնֆիդենցիալ է։

Համակարգում ծանրոցի հնարավորինս արագ գրանցման համար, խնդրում ենք պարտադիր մուտքագրել բեռնակրման համարը։
Կարևոր է լրացնել Ձեր ամբողջական անուն ազգանունը, ինչպես նաև Address Line 2-ը, քանի որ այն ձեր տարբերակող կոդն է։
Խնդրում ենք հետևել, որպեսզի ծանրոցի մի կողմի չափսը չգերազանցի 3 մ-ը։
Ստացեք ձեր ծանրոցը մեր արտասահմանյան պահեստում գրանցվելուց հետո ≈ 5-10 աշխ․ օրում։ 
Մեծ Բրիտանիայից դուրս գնված ապրանքները հնարավոր է մաքսազերծվեն Անգլիա մուտք գործելիս։
Ուշադրություն․ բոլոր այն խանութներում, որտեղ գրանցվելիս անհրաժեշտ է լինում հեռախոսահամար նույնականացման կոդ ստանալու համար, նախատեսված չէ օգտագործել պահեստների հեռախոսահամարը։
Բեռնափոխադրման հայտարարված ժամկետները պայմանական են։ Մանրամասներ:

info icon

Կարևոր է իմանալ Չինաստան

Տրանզիտային և ՀՀ մաքսային մարմիններում զննություններով պայմանավորված՝ ակնկալվող օրերի քանակը կարող է տատանվել մինչև 5 աշխ․ օր։  

Էքսպրես առաքման դեպքում հաշվարկը կատարվում է փաստացի քաշով՝ բացառությամբ գերծավալային ծանրոցների։
Ծովային (Ստանդարտ) առաքման դեպքում վճարման է ենթակա իրական և ծավալային քաշերից առավելագույնը։
Կարևոր է լրացնել Address 2-ը, քանի որ այն Ձեզ տարբերակող անհատական կոդն է։ Address 2-ում նշված ինֆորմացիան կոնֆիդենցիալ է։Aliexpress-ից գնումներ կատարելիս անհրաժեշտ է կապ հաստատել վաճառողի հետ և տալ Գլոբբինգի տրամադրած Ձեր անհատական հասցեն Չինաստանում: Որոշ չինական կայքեր պահանջում են հասցեն նշել չինարենով։ Այս դեպքում ևս պարտադիր է Ձեր անվան հետ մուտքագրել նաև Ձեր Address 2-ը:
Բեռնակրման համարը ստանալուն պես պարտադիր մուտքագրեք այն Ձեր էջում՝ ծանրոցի արագ և անսխալ գրանցման համար։ 
Էքսպրես եղանակով առաքում պատվիրելիս խնդրում ենք հետևել, որպեսզի ծանրոցի մի կողմի չափսը չգերազանցի 3 մ-ը։
Եթե ծանրոցի մի կողմի չափը գերազանցում է 3 մ-ը, խնդրում ենք պարտադիր նախապես զանգահարել 060 616 616՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
Ուշադրություն․ բոլոր այն խանութներում, որտեղ գրանցվելիս անհրաժեշտ է լինում հեռախոսահամար նույնականացման կոդ ստանալու համար, նախատեսված չէ օգտագործել պահեստների հեռախոսահամարը։
Բեռնափոխադրման հայտարարված ժամկետները պայմանական են։ Մանրամասներ:

info icon

Կարևոր է իմանալ Գերմանիա

Կարևոր է լրացնել Address 2-ը, քանի որ այն Ձեզ տարբերակող անհատական կոդն է։ Address 2-ում նշված ինֆորմացիան կոնֆիդենցիալ է։
Գերմանիայի օնլայն խանութներից գնումներ կատարելիս, ինչպես նաև ԵՄ երկրների օնլայն խանութներից դեպի Գերմանիա ապրանք(ներ) ներկրելու դեպքում պարտադիր է մուտքագրել տվյալ ապրանքների  բեռնակրման համարները (tracking number)։
Հնարավոր է, որոշ դեպքերում կարիք լինի ներկայացնել վճարման հաստատում բանկային քարտի քաղվածքից, որտեղ կերևա վճարման ամսաթիվը, վճարողի անունը և թե ում է վճարումը կատարվել։
ԵՄ երկրներից դուրս գնված ապրանքները Գերմանիայում հնարավոր է մաքսազերծվեն։
Խնդրում ենք հետևել, որպեսզի ծանրոցի մի կողմի չափսը չգերազանցի 3 մ-ը։
Եթե ծանրոցի չափսերը գերազանցում են 120x60x80 սմ-ը, խնդրում ենք պարտադիր նախապես զանգահարել 060 616 616` հնարավոր խնդիրներից խուսափելու համար։
Ուշադրություն․ բոլոր այն խանութներում, որտեղ գրանցվելիս անհրաժեշտ է հեռախոսահամար նույնականացման կոդ ստանալու համար, նախատեսված չէ օգտագործել պահեստների հեռախոսահամարը։
Բեռնափոխադրման հայտարարված ժամկետները պայմանական են։ Մանրամասներ:

info icon

Կարևոր է իմանալ Իտալիա

Կարևոր է լրացնել Address 2-ը, քանի որ այն Ձեզ տարբերակող անհատական կոդն է։
Address 2-ում նշված ինֆորմացիան կոնֆիդենցիալ է։
Խնդրում ենք հետևել, որպեսզի ծանրոցի մի կողմի չափսը չգերազանցի 3 մ-ը։
Խնդրում ենք հաշվի առնել, որ Իտալիայի մեր պահեստում ծանրոցները չեն վերափաթեթավորվում։ 
Ուշադրություն․ բոլոր այն խանութներում, որտեղ գրանցվելիս անհրաժեշտ է լինում հեռախոսահամար նույնականացման կոդ ստանալու համար, նախատեսված չէ օգտագործել պահեստների հեռախոսահամարը։
Բեռնափոխադրման հայտարարված ժամկետները պայմանական են։ Մանրամասներ:

info icon

Կարևոր է իմանալ Դուբայ

Կարևոր է լրացնել Address 2-ը, քանի որ այն Ձեզ տարբերակող անհատական կոդն է։ Address 2-ում նշված ինֆորմացիան կոնֆիդենցիալ է։
Խնդրում ենք հետևել, որպեսզի ծանրոցի մի կողմի չափսը չգերազանցի 3 մ-ը։

Եթե ապրանքները առաքվում են փոստի միջոցով և մնում փոստային բաժանմունքում, մեր աշխատակիցները դրանք չեն կարող ստանալ փոստից։ Ուստի անհրաժեշտ է ընտրել այնպիսի առաքում, որի դեպքում ապրանքները կառաքվեն մինչև մեր պահեստ։
Ցանկացած ծանրոց, որը գնված չէ խանութից, պարտադիր պետք է ունենա «Globbing» նշում։
Խնդրում ենք հաշվի առնել, որ այլ երկրներից դեպի մեր Դուբայի պահեստ ապրանք առաքելիս անհրաժեշտ է ծանրոցի վճարից բացի, իրականացնել 5% երկրին վճարելիք պետական տուրք, առանց որի պահեստը չի կարող ընդունել ապրանքը։ Գնումն իրականացնելիս դիմեք վաճառողին և խնդրեք, որ այդ արժեքը ևս ներառի հաշիվ ապրանքագրի մեջ։ Մանրամասներն՝ այստեղ
Ուշադրություն․ բոլոր այն խանութներում, որտեղ գրանցվելիս անհրաժեշտ է լինում հեռախոսահամար նույնականացման կոդ ստանալու համար, նախատեսված չէ օգտագործել պահեստների հեռախոսահամարը։
Պահեստի աշխ․ ժամեր՝ երկ-շաբ 09:00-18։00, ընդմիջման ժամ՝ 13։00-14:00 Դուբայի ժամանակով, հանգստյան օր՝ կիրակի։
Բեռնափոխադրման հայտարարված ժամկետները պայմանական են։ Մանրամասներ:

 

 

info icon

Կարևոր է իմանալ Ռուսաստան

Էքսպրես առաքման դեպքում հաշվարկը կատարվում է փաստացի քաշով՝ բացառությամբ գերծավալային ծանրոցների։
Վերգետնյա առաքման դեպքում վճարման է ենթակա իրական և ծավալային քաշերից առավելագույնը։
Էքսպրես եղանակով առաքում պատվիրելիս խնդրում ենք հետևել, որպեսզի ծանրոցի մի կողմի չափսը չգերազանցի 3 մ-ը։
«Գլոբբինգ»-ը պատասխանատվություն է կրում ծանրոցների համար` միայն դրանց մեր պահեստ հասնելուց հետո։
Եթե ծանրոցն առաքվի «Почта России»-ի միջոցով և մնա փոստային բաժանմունքում, «Գլոբբինգ» ընկերությունն իրավասու չէ և չի ստանա այն փոստից։ ՌԴ օնլայն խանութներից գնում կատարելիս պետք է ընտրել «Курьерская доставка»․
Եթե այնուամենայնիվ ծանրոցը չի առաքվել առաքման ծառայության միջոցով և հայտնվել է «Почта России»-ի բաժանմունքում, ապա անհրաժեշտ է մուտք գործել «Почта России»-ի հավելված և պատվիրել առաքում մեր ՌԴ պահեստի հասցեով, սա ՌԴ պահեստի կողմից իրականացվող «Հատուկ ծառայություն» է, որի արժեքն է` 2500 դրամ։ 
Խնդրում ենք հաշվի առնել, որ այլ երկրներից ՌԴ պատվիրելիս ծանրոցը գրեթե բոլոր դեպքերում կառաքվի «Почта России»-ի միջոցով և կառաջանա մաքսավճար։ Այդ ժամանակ «Գլոբբինգ»-ի աշխատակիցը չի այցելի փոստային բաժանմունք և չի իրականացնի վճարում։
«Հատուկ ծառայություն» չի կիրառվում մաքսավճար ունեցող ծանրոցների համար։
Ուշադրություն․ բոլոր այն խանութներում, որտեղ գրանցվելիս անհրաժեշտ է լինում հեռախոսահամար նույնականացման կոդ ստանալու համար, նախատեսված չէ օգտագործել պահեստների հեռախոսահամարը։
Ռուսաստանի կառավարության ընդունած օրենքի համաձայն՝ Ռուսաստանից չի թույլատրվում արտահանել մի շարք ապրանքատեսակներ։ Ցանկն՝ այստեղ։ Սահմանափակումների ժամկետը երկարացվել է մինչև 01․01․2026։
Ozon.ru օնլայն խանութից գնում կատարելիս համոզվեք, որ ծանրոցի վրա առկա է գնման պիտակ, այլապես պահեստը չի կարող այն ընդունել։
Wildberries.ru օնլայն խանութից կատարված պատվերները չեն առաքվում ՀՀ։
Բեռնափոխադրման հայտարարված ժամկետները պայմանական են։ Մանրամասներ:

 

info icon

Կարևոր է իմանալ Հունաստան

Կարևոր է լրացնել Address 2-ը, քանի որ այն Ձեզ տարբերակող անհատական կոդն է։
Address 2-ում նշված ինֆորմացիան կոնֆիդենցիալ է։
Խնդրում ենք հետևել, որպեսզի ծանրոցի մի կողմի չափսը չգերազանցի 3 մ-ը։

Ուշադրություն․ բոլոր այն խանութներում, որտեղ գրանցվելիս անհրաժեշտ է լինում հեռախոսահամար նույնականացման կոդ ստանալու համար, նախատեսված չէ օգտագործել պահեստների հեռախոսահամարը
Բեռնափոխադրման հայտարարված ժամկետները պայմանական են։ Մանրամասներ:

Անվճար տուն առաքում
10կգ կամ 10+ ծանրոցի դեպքում  
Մեր սպասարկման սրահները
Ռոբոտացված համակարգով աշխատող մեր ինովացիոն սպասարկման սրահներում ծանրոց ստանալը տևում է միջինում 20 վայրկյան, ինչը գործնականում նշանակում է, որ հերթեր չեն գոյանում։ Մեր սպասարկման կենտրոնների ֆուտուրիստական ձևավորումը, զուգորդված մեր ստորագրության հերոսի ՝ ընձուղտ George-ի ջերմության և ընկերասիրության հետ, այնքան են սիրում, որ շատ հաճախորդներ գալիս են նկարվելու:

 

Կարևոր է իմանալ
Գրանցվեք այստեղ ու անվճար ստացեք Ձեր անհատական առաքման հասցեները ԱՄՆ-ում, Անգլիայում, Գերմանիայում, Չինաստանում, Դուբայում, Իտալիայում, Հունաստանում և ՌԴ-ում: Գլոբբինգի Ձեր հաշվի հաստատման նամակը կուղարկվի այն էլ․ հասցեին, որը տրամադրել եք գրանցվելիս։ 
Ինչպես կատարել օնլայն գնումներ․ քայլ առ քայլ ուղեցույցն այստեղ
Պարտադիր է մուտքագրել բեռնակրման համարը և ապրանքի գինը՝ մաքսատուն այցելելուց խուսափելու համար։ Ինչպես մուտքագրել։

Ձեր պատվերը պահեստ հասնելուն պես անվճար կվերափաթեթավորվի ու կգրանցվի արդեն փոքրացված չափերով, ինչի մասին էլ. հասցեով կստանաք ծանուցում, և Գլոբբինգի Ձեր էջում կտեսնեք ծանրոցի տվյալներն ու կարգավիճակը: Գրանցման պահից ընդամենը 24 ժամ անց ծանրոցը ավտոմատ կմտնի առաքման փուլ ու կլինի Հայաստանում՝ համաձայն Ձեր ընտրած առաքման եղանակի ժամկետների:

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ։ Մեքենայի լուսարձակները ենթակա չեն վերափաթեթավորման:




Երևանում՝ 1 աշխ. օր, 500 դրամ, մարզերում` 1-3 աշխ. օր, 1000 դրամ:
Ի դեպ առաքումն ԱՆՎՃԱՐ է, եթե ունեք ավելի քան 10 ծանրոց կամ եթե ծանրոցները կշռում են 10 կգ-ից ավելի։
Մեր ԱՄՆ պահեստը գտնվում է Դելավեր նահանգում, որտեղ չի գործում գնման հարկ։ 
 
 
Ըստ ՀՀ ՊԵԿ-ի 29.03.24-ին տարածած հայտարարության՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը փոխվել է․

Մաքսային վճար գանձվում է յուրաքանչյուր տեղափոխվող բեռի համար, եթե ընդհանուր քաշը գերազանցում է 31 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 եվրոն։
Գերազանցող արժեքի մասը կմաքսազերծվի 15% չափով, գերազանցող քաշը՝ ոչ պակաս քան 2 եվրո՝ յուրաքանչյուր գերազանցող կգ-ի համար։

Խնդրում ենք ուշադիր լինել ապրանքի արժեքը հայտարարագրելիս, քանի որ, ինչպես հայտնել է ՊԵԿ-ը, մաքսային մարմինները կուժեղացնեն ապրանքների իրական արժեքը պարզելուն ուղղված հսկողությունը:
Pinduoduo-ի և Գլոբբինգի հատուկ համագործակցության շնորհիվ այսուհետ Պինդուոդուոն առաքում է ուղիղ Հայաստան։ Սա նշանակում է, որ կարելի է գրանցվել հայկական հեռախոսահամարով, որպես առաքման հասցե լրացնել ձեր հայկական հասցեն և ստանալ ծանրոցները ՀՀ-ում՝ Գլոբբինգի ռոբոտացված սրահների, 150+ ինովացիոն լոքերների ամենամեծ ցանցի կամ հենց ձեր տուն առաքման միջոցով։ Մանրամասները՝ այստեղ: